ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ GOOD TRAVEL-ի հետ

ԱՄԵՆ ՕՐ `
☑️ Արենի
☑️Թռչունների քարանձավ
☑️Նորավանք
☑️Տաթևի վանական համալիր
☑️Տաթևի ճոպանուղի
☑️Սատանի կամուրջ
☑️ Խնձորեսկի քարանձավ
☑️Խնձորեսկի ճոճվող կամուրջ
🚘Մասնակցության արժեքն է ՝ 7000 դրամ
Արենի գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզում` Արփա գետի ստորին հոսանքի երկու կողմերում։Արենին ունի զբոսաշրջության մեծ պաշար՝ պատմամշակութային բազմաբնույթ բարձրարժեք հուշարձաններ։ Համայնքի վարչական տարածքում է գտնվում միջազգային նշանակության հուշարձան Նորավանքի համալիրը։ Բազմաթիվ են նաև բնության հուշարձանները՝ ժայռեր, ջրվեժներ, անդնդախոր ձորեր։
Արենիի քարանձավը Աստծու կողմից նվեր է հայ հնագետներին.Սա այն նույն անձավն է, որտեղ գտել էին աշխարհի ամենահին կոշիկը ; քարանձավը միշտ մարդկանց համար խորհրդավոր տեղ է եղել, դեպի անդրշիրիմյան կյանք տանող դարպաս: Քարանձավում փակվել է Սասնա ծռեր էպոսի Փոքր Մհերը: Քարանձավում թաքնվում էին նաեւ մեռնող ու հարություն առնող աստվածները:
Նորավանքը 13-րդ դարի սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը։
Տաթևի վանական համալիրը պատմական հուշարձան է և հայ ճարտարապետության բացառիկ գլուխգործոց:Հալիձորից դեպի Տաթև գյուղ ձգվող աշխարհի ամենաերկար ճոպանուղու ՝ Տաթևերի կառուցման շնորհիվ , այն դարձել է Հայաստանի ամենատեսարժան վայրերից :Տաթևի վանական համալիրում կտեսնեք անառիկ ժայռերի վրա կառուցված հզոր պարիսպներ , հնագույն ձիթհան՝աղացաքարերով , ճոճվող գավազանը ,որը զգուշացրել է թշնամու վտանգը և Գրիգոր Տաթևացու դամբարանը:
Կտեսնենք նաև բնության արտասովոր հրաշքը Սատանի կամուրջը ,որի խորշերից ներքև են թափվում գեղատեսիլ ջրվեժներ և եզրերից կախված են յուրահատուկ գույներով շթաքարեր:
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում գնտվող Հին Խնձորեսկ կոչվող բնակավայրում մարդիկ ապրել են քարանձավներում ընդհուպ մինչև 1950-ական թվականները: Այո-այո, ասում են, որ վերջին քարանձավաբնակ մարդը լքել է իր «կացարանը» 1958թ.-ին: Այժմ այդ քարանձավներով հիանում են բազմաթիվ զբոսաշրջիկներ և զարմանում, թե մինչև ո՞ւր կարող էր հասնել մարդկային երևակայությունը: Սա այն վայրն է, որի մասին կարելի է ասել՝ մարդը բնությունը ենթարկել է իր կամքին և առավելագույնն է վերցրել նրանից: Խնձորեսկի ձորը իր բնական քարե բուրգերով մարդկային երևակայությունը տեղափոխում է այն հեռավոր ժամանակաշրջանը, երբ երկրում ապրում էին հսկաներ:
2012 թ հունիսին շահագործման հանձնված Գորիսի տարածաշրջանի Հին Խնձորեսկի ճոճվող կամուրջով արդեն անցել է շուրջ 17.000 մարդ` թե Հայաստանից, թե արտերկրից:Կամուրջը բոլորին հնարավորություն է տվել հիանալու բնության անձեռակերտ հուշարձաններով, հաճելի օր անցկացնել բնության գրկում, ծանոթանալ մեր նախնիների կենցաղին, այցելել Մխիթար Սպարապետի գերեզմանին և այլն:
🚘Մասնակցության արժեքն է ՝ 7000 դրամ
Արժեքը ներառում է՝
Տրանսպորտի և ուղեկցողի ծառայությունները
ԱՐԺԵՔԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ ՄՈՒՏՔԱՎՃԱՐՆԵՐ
Ցանկության դեպքում կարող եք պատվիրել ճանապարհային լանչ բոքսեր /1000-1500 դրամ
Մեկնարկի վայր – Հանրապետության Հրապարակ
Տեղերը սահմանափակ են, խնդրում ենք գրանվել նախօրոք ։
Սիրով սպասում ենք Ձեզ մեր գրասենյակում :
☎ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ
(011) 45-11-45
(098) 11-45-11
🏃Այցելեք: Պարոնյան 7
երկ.-կիրակի 10:00 – 19:00
travel-good@mail.ru
www.goodtravel.am
📱WhatsApp+37498114511
📱Viber +37498114511