ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ GOOD TRAVEL-ի հետ

ԱՄԵՆ ՕՐ`
☑️Հովհաննավանք
☑️Ամբերդ
☑️Եկեղեցիներ Կարմրավոր, Սպիտակավոր, Ծիրանավոր
☑️Հայոց Այբունենի Հուշարձան
☑️Սաղմոսավանք
Ուղեվարձը ՝ 5000 դրամ ( Արժեքը ներառում է՝ տրանսպորտի և ուղեկցողի ծառայությունները )
Արագածոտնի մարզում շատ են ոչ միայն բնական, այլև պատմական ու ճարտարապետական հուշարձանները։ Մարզկենտրոնի հարևանությամբ գտնվող Օշական գյուղում է գտնվում հայ գրերի ստեղծող սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմ-դամբարանը։ Մարզի տարածքով մեկ ցրված են միջնադարյան բազմաթիվ կառույցներ՝ կանգուն կամ ավերակ վիճակում։ Հայտնի են հատկապես Ամբերդը, Թալինի,Սաղմոսավանի, Աշտարակի եկեղիցիներն ու վանքերը։
Հովհաննավանքը հայկական վանական համալիր է Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում՝ Քասախ գետի կիրճի աջ եզրին, բարձր ու գեղատեսիլ վայրում։ Վանքը նվիրված է Հովհաննես Մկրտչին։ Պատմականորեն վանքը մտնում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառի մեջ։ Այն կառուցվել է 5-13-րդ դարերում։ Սկզբում ոմն վանահոր՝ Սյուղի անունով կոչվել է Սյուղի կամ Սովի վանք, իսկ ժողովուրդը կոչել է Հաննավանք։ Առաքել Դավրիժեցու (17-րդ դար) վկայությամբ՝ Հովհաննավանք է կոչվել վանքի առաջնորդ Հովհաննի անունով, որին Ղազար Փարպեցին իր փոխարեն կարգել էր վանքի առաջնորդ։ Վանքի հնագույն կառույցը 5-րդ դարի գործ է, այն միանավ բազիլիկ է, որի փայտե ծածկ 6-րդ դարում փոխարինվել է քարե թաղածածկ տանիքով։ Այս եկեղեցին պահպանվել էր կիսավեր վիճակում։ Գլխավոր տաճարը կառուցվել է 1216-1221 թվականներին իշխան Վաչե Վաչուտյանի հրամանով, գավիթը ավելացրել է Վաչեի որդին՝ Քուրդը՝ 1250 թվականին։
Ամբերդը միջնադարյան բերդաքաղաք և ամրոց էր։ Այն կառուցվել է (10-րդ դար) պատմական Արագածոտն գավառում՝ Բյուրականգյուղից 7 կմ հյուսիս՝ Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում՝ եռանկյունաձև հրվանդանին։ Ամբերդը գտնվում է ծովի մակարդակից 2 300 մ բարձրության վրա։ 1070թ-ին ամրոց են ներխուժել Սելջուկ թուրքերը և գրավել այն՝ վերածելով այն ռազմական հենակետ։ 1197թ-ին,հայերի և վրացիների համատեղ բանակը, որը գլխավորում էր գեներալ Զարեհ Զաքարյանը, ազատագրեցին բերդը: 1215 Վաչե Վաչությանը ձեռք բերեց Ամբերդը՝ դարձնելով այն տարածաշրջանի առանցքային պաշտպանողական կետ։ Կարճ ժամանակ անց՝ 1236թ-ին, մոնղոլները գրավեցին և ավիրեցին ամրոցը։
Կարմրավորը, կամ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում Աշտարակ քաղաքում Գրիգոր և Մանաս քահանաների կողմից։ Այս խաչաձև կենտրոնագմբեթ փոքր եկեղեցու արտաքին չափսերն են 5,9 x 7,4 մետր։ Կարմրավորը Հայաստանում միակ եկեղեցին է, որի կարմիր կղմինդրե տանիքը մինչ օրս պահպանվել է։ Կարմրավորի շուրջը կան շատ հետաքրքիր խաչքարեր, որոնցից առավել հայտնի է Ծակ-Քարը, որն իր անունը ստացել է պատվանդանում ծակի պատճառով (1268)։ Հնում Կարմրավորը կուսանաց վանք է եղել։ Ոչ հեռու են գտնվում նաև Սպիտակավոր և Կարմրավոր եկեղեցիները։
Սպիտակավորը եռանավ բազիլիկ եկեղեցի է։ Այն Աշտարակի հնագույն հուշարձանն է։ Կառուցվել է 5-6-րդ դարերում Ներսես Բ Բագրևանդցի կաթողիկոսի կողմից։ Սպիտակավոր եկեղեցին պահպանվել է կիսավեր վիճակում՝ առանց ծածկի և հարավային պատի։ Մի քանի տուն այնկողմ է գտնվում Ծիրանավոր եկեղեցին։ Այն կառուցվել է V-VI դդ, վերակառուցվել՝ XIII -XIV դարերում։ Միանավ է, քառանկյուն և կամարաձև ծածկով։ Ներկայումս Ծիրանավոր եկեղեցին կիսաքանդ վիճակում է։ Այն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրվել է Հայ Առաքելական եկեղեցուն և նախատեսվում է այն ամբողջությամբ վերանորոգել։
Ըստ ավանդության, Աշտարակում ապրող երեք քույրերը սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի։ Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնդախոր ձորը։ Այս լուրն իմանալով, փոքր քույրը սպիտակ զգեստ հագնելով՝ նույնպես իրեն ձորն է նետում, իսկ Սարգիսը այս դառը վշտից դառնում է ճգնավոր։ Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը:
Հայոց Այբունենի Հուշարձանը կառուցվել է 2005 թվականին և գտնվում է Արագած լեռան արևելյան լանջին։ Հուշարձանը բաղկացած է հայոց այբուբենի 39 տառերի զարդաքանդակներից: Այն նվիրված է Հայոց գրերի ստեղծման 1600 տարելիցին։ Հայոց գրերը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը՝ 405-406 թվականներին՝ Աստվածաշունչը հասարակ մարդկանց հասանելի դարձնելու համար: Մաշտոցյան այբուբեը 36 տառ է ունեցել, իսկ միջնադարում դրանց են ավելացել ևս երեքը։
Սաղմոսավանքը գտնում է Արագածոտնի մարզում։ Այն կառուցվել է 13-րդ դարում Այրարատյան կողմնակալության կողմնակալ Վաչե Ա Վաչուտյանի և այդ իշխանական ընտանիքի կողմից։ Վանքը գտնվում է Քասախ գետի խոր կիրճի եզրին։ Վանքի տարածքում, նրան կից գերեզմանոցում, ինչպես նաև, շինությունների ներսում, պահպանվել են բազմաթիվ տապանաքարեր, դրանց մի մասը` հարուստ զարդաքանդակված խաչքարերի տեսքով: Առավել հետաքրքիր է պատվանդաններով խաչքարերի խումբը:1255 թվականին վանքում կառուցվել է ձեռագրերի գրատուն, որի արևմտյան ճակատում գտնվում են խաչքարեր։
✔Ցանկության դեպքում կարող եք պատվիրել ճանապարհային լանչ բոքսեր /1000-1500 դրամ/
Ուղեվարձը ՝ 5000 դրամ ( Արժեքը ներառում է՝ տրանսպորտի և ուղեկցողի ծառայությունները )
Մեկնարկի վայր – Հանրապետության Հրապարակ
Տեղերը սահմանափակ են, խնդրում ենք գրանվել նախօրոք ։
Սիրով սպասում ենք Ձեզ մեր գրասենյակում :
☎ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ
(011) 45-11-45
(098) 11-45-11
🏃Այցելեք: Պարոնյան 7
երկ.-կիրակի 10:00 – 19:00
travel-good@mail.ru
www.goodtravel.am
📱WhatsApp+37498114511
📱Viber +37498114511