1 2 3 4 5

ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ GOOD TRAVEL-ի հետ

i75sdii4fhs

ԱՄԵՆ ՕՐ
☑️Դիլիջան
☑️Հաղարծին
☑️Գոշավանք
☑️Պարզ լիճ

Ուղեվարձը ՝ 4500 դրամ ( Արժեքը ներառում է՝ տրանսպորտի և ուղեկցողի ծառայությունները )

Հաղարծինի համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր: Վանքի տարածքում, հուշարձանների գլխավոր խմբից արևելք, ժայռալանջին աղոթարաններ են, գեղաքանդակ խաչքարեր։ Հաղարծինում գտնված բրոնզաձույլ կաթսան (350 կգ, այժմ ՀՊՊԹ-ում է) գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է․ շուրթի պսակի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը՝ 1232
Վանքը կառուցվել է 1188թ.` երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտ, նշանավոր վարդապետ Մխիթար Գոշի կողմից։ Կոչվել է Նոր Գետիկ, իսկ 1213 թ. Մխիթար Գոշի մահվանից հետո` վերանվանվել է Գոշավանք։
Գոշավանքը միջնադարյան Հայաստանի կրոնական և կրթամշակութային նշանավոր կենտրոններից մեկն էր, ուր 25 տարի ապրել ու գործել է «մեծ վարդապետ» Մխիթար Գոշը (1130-ական թթ.- 1213 թ.)։
Պարզ լիճ բնության հուշարձանը հոսք ունեցող լիճ է, որը սնվում է աղբյուրներից։ Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ – ի բնության հուշարձանն ունի 300մ երկարություն և 100մ լայնություն, միջին խորությունը ՝ 3 մ , առավելագույնը ՝ 10 մ է ։ Պարզ լիճը շրջապատված է անտառներով, ծառերն արտացոլվում է ջրի մեջ, ինչը հրաշալի տեսք է տալիս հուշարձանին: Ջուրը թափանցիկ է ՝ կանաչավուն երանգով : Պարզ լիճը պատմական աղբյուրներում հանդիպում է նաև « Տըզկա Ծով » անունով ։ Կա մի լեգենդ, որը պատմում է, որ Պարզ լճում նորապսակ զույգ է խեղդվել: Այս պատմությունից հետո նորապսակներն իրենց պսակադրման օրը այցելում են Պարզ լիճ ` մահացած զույգի հիշատակը հարգելու : Սա արդեն ավանդույթ է դարձել:

Ցանկության դեպքում կարող եք պատվիրել ճանապարհային լանչ բոքսեր /1000-1500 դրամ/
Ուղեվարձը ՝ 4500 դրամ ( Արժեքը ներառում է՝ տրանսպորտի և ուղեկցողի ծառայությունները )
Մեկնարկի վայր – Հանրապետության Հրապարակ
Տեղերը սահմանափակ են, խնդրում ենք գրանվել նախօրոք ։
Սիրով սպասում ենք Ձեզ մեր գրասենյակում :
☎ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ
(011) 45-11-45
(098) 11-45-11
🏃Այցելեք: Պարոնյան 7
երկ.-կիրակի 10:00 – 19:00
travel-good@mail.ru
www.goodtravel.am