ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ GOOD TRAVEL-ի հետ

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՕՐ
➡️ԽՈՐ ՎԻՐԱՊ
➡️ՆՈՐԱՎԱՆՔ
➡️ԳՆԴԵՎԱԶ
➡️ԿԵՉՈՒՏԻ ՋՐԱՄԲԱՐ
➡️ՋԵՐՄՈՒԿ
Ուղեվարձը ՝ 6000 դրամ ( Արժեքը ներառում է՝ տրանսպորտի և ուղեկցողի ծառայությունները )
Տուրի շրջանակներում կայցելենք՝
Խոր վիրապ,Վանական համալիր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում, Արաքս գետի ձախ կողմում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի արևելյան լանջին՝ միջնաբերդի տեղում.: Հայոց նվիրական սրբավայրերից, հանրահայտ ուխտատեղի: Խոր վիրապի պատմությունը սերտորեն առնչվում է Հայոց դարձի, քրիստոնեա Հայաստանի կրոն., կրթական ու մշակութային զարգացման ողջ ընթացքի հետ:
Նորավանք (Ամաղու Նորավանք) XIII-XIV դարերում կառուցված վանքային համալիրի ընդհանուր անունն է։ Գտնվում է Վայոց ձորի մարզում, Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք։Նորավանքը 13-րդ դարի սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը։
Կեչուտի ջրամբար, ջրամբար Հայաստանում՝ Արփա գետի վրա, Կեչուտ գյուղի մոտ։ Կառուցումն սկսվել է 1967 թվականից։Կեչուտի ջրամբարը «Արփա-Սևան» հիդրոտեխնիկական կառույցի գլխային հանգույցն է, որից սկիզբ է առնում դերիվացիոն (ջրաթեք) թունելը։
Գնդեվանք, միջնադարյան եկեղեցական համալիր։ Գտնվում է Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղից դեպի արևմուտք, Արփա գետի ձախ ափին։ Կառուցվել է 931-938 թվականներին, Սյունյաց իշխանաց իշխան Սմբատի կնոջ՝ Սոփի (Սոփիա) իշխանուհու աջակցությամբ։ իշխանուհին վաճառել է իր ականջի գինդերը, որպեսզի կարողանան վերջացնել եկեղեցու շինարարական աշխատանքները, և այդ գինդերի համար վանքը կոչվել է Գնդեվանք:
Ջերմուկ առողջարանային քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելքում: Ջերմուկ քաղաքը համարվում է Հայաստանի էկոլոգիապես մաքուր բնակավայրերից մեկը, հարուստ բուսականության շնորհիվ օդը հագեցած է թթվածնով: Կիրճը, որտեղ գտնվում է առողջարանային քաղաքը, զերծ է քամիներից: Ջերմուկի մեղմ կլիման թույլ է տալիս հանգստանալ և բուժվել տարվա բոլոր եղանակներին:
✔Ցանկության դեպքում կարող եք պատվիրել ճանապարհային լանչ բոքսեր /1000-1500 դրամ/
Ուղեվարձը ՝ 6000 դրամ ( Արժեքը ներառում է՝ տրանսպորտի և ուղեկցողի ծառայությունները )
Մեկնարկի վայր – Հանրապետության Հրապարակ
Տեղերը սահմանափակ են, խնդրում ենք գրանվել նախօրոք ։
Սիրով սպասում ենք Ձեզ մեր գրասենյակում :
☎ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ
(011) 45-11-45
(098) 11-45-11
🏃Այցելեք: Պարոնյան 7
երկ.-կիրակի 10:00 – 19:00
travel-good@mail.ru
www.goodtravel.am
📱WhatsApp+37498114511
📱Viber +37498114511