1 2 3 4 5

Դասական տուր Հայաստանում

4itc

Տուրի տևողությունը` 9 գիշեր/10 օր
Նախատեսված է 2 անձի համար
Փաթեթի արժեքը 1 անձի համար (երկտեղանի համարում) 777.500 ՀՀ դրամ

Օր 1

Երևան

  • Ժամանում Երևան – Զվարթնոց օդանավակայան
  • Հյորերի դիմավորում (մրգերի հյուրասիրում)- տեղափոխում հյուրանոց
  • Տեղավորում հյուրանոցում / հանգիստ
  • Ճաշ –Կովկաս” պանդոկ
  • Երեկոյան զբոսանք քաղաքի կենտրոնում
  • Վերադարձ հյուրանոց
  • Ընթրիք – ռեստորան “Կիլիկիա”

Օր 2

Էքսկուրսիոն տուր Երևանով

  • Նախաճաշ հյուրանոցում
  • Զբոսանք Երևանով գիդի ուղեկցությամբ

Այցելության վայրեր`

1) Հանրապետության հրապարակ (Ազգային պատկերասրահ,  Հայաստանի պատմության թանգարան)

2) Աբովյան փողոց

3) Ազատության հրապարակ (Օպերայի եւ բալետի թատրոն)

4) ասկադ (Գաֆէսճեան արվեստի կենտրոն)

  • Ճաշ տեղի ռեստորանում – “Երևան պանդոկ”
  • Էքսկուրսիա Երևանի Արարատ կոնյակի գործարան 

(Ծանոթություն կոնյակի արտադրության տեխնոլոգիայի հետ, կոնյակի դեգուստացիայ և այլն)

  • Այցելություն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի
  • Այցելություն Փարանջանովի թանգարան
  • Ճաշ տեղական ռեստորանում – “Կովկաս”
  • Վերադարձ դեպի հյուրանոց

Օր 3

Երևան – Էջմիածին – Զվարթնոց Երևան

  • Նախաճաշ
  • Էքսկուրսիա դեպի Էջմիածին

Էջմիածնի Մայր Տաճար, Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր կրոնական շինությունը, վաղ քրիստոնեության շրջանի հայ եկեղեցական ճարտարապետության կոթողներից մեկը, որի մի շարք լուծումներ հիմք հանդիսացան բազմաթիվ հայկական եկեղեցիների կառուցման համար։ Տաճարը կառուցվել է IV դարի սկզբներին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո՝ հեթանոսական տաճարի տեղում (Ավագ խորանի տակ պահպանվել է հեթանոսական ատրուշանը)։

  • Այցելություն Զվարթնոց տաճար
    Զվարթնոցը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք՝ 643-652 թթ-ին։ Ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել հեթանոսական Տիր աստծու մեհյանը։ Ըստ Սեբեոսի՝ 301 թ-ին այստեղ են հանդիպել Հայոց Տրդատ Գ արքան և Գրիգոր Լուսավորիչը։ Տաճարի ավերման մասին պատմական աղբյուրներում տեղեկություն չկա (հավանաբար ավերվել է երկրաշարժից). հայտնի է, որ այն կանգուն է եղել մինչև X դարը։
  • Վերադարձ դեպի Երևան
  • Ճաշ – “Կովկաս” ռեստորանում
  • Երեկոյան զբոսանք Երևան քաղաքում
  • Ընթիրք –  “Երևան” պանդոկ
 

Օր 4

Երևան – Հովհաննավանք – Հայոց այբուբենի հուշարձան – Ամբերդ – Կարմրավոր – Օշական – Երաևան

  • Նախաճաշ
  • Այցելություն Հովհաննավանք
    Կառուցվել է 5-13-րդ դարերում: Ավանդությունը, սակայն, դրա հիմնադրումը վերագրում է Գրիգոր Լուսավորչին (3-4-րդ դարեր): Սկզբում ոմն վանահոր՝ Սյուղի անունով կոչվել է Սյուղի կամ Սովի վանք, իսկ ժողովուրդը կոչել է Հաննավանք:
  • Այցելություն հայոց այբուբենի հուշարձան, Հուշարձանը կառուցվել է 2005 թվականին հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ։ Հուշարձանը ներառում է հայոց այբուբենի 39 տառերի զարդաքանդակները և հայ մեծերի հուշարձանները։
  • Այցելություն Ամբերդ – Ամբերդ, միջնադարյան բերդաքաղաք և ամրոց էր։ Կառուցվել է (10-րդ դար) պատմական Արագածոտն գավառում՝ Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս՝ (Արագած լեռան հարավային լանջին) Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում՝ եռանկյունաձև հրվանդանին, 2 300 մ բարձրության վրա։
  • Ճաշ Ռշտունիկում
  • Այցելություն Կարմրավոր – Կարմրավորը Հայաստանում միակ եկեղեցին է, որի կարմիր կղմինդրե տանիքը մինչ օրս պահպանվել է։ Ութանիստ թմբուկը պսակված է կղմինդրածածկ կորագիծ վեղարով, որը նույնանյութ և նմանաձև տարրի պահպանված հնագույն օրինակն է։ Կարմրավորը արտաքուստ և ներքուստ խաչաձև գմբեթավոր եկեղեցի է։
  • Այցելություն Օշական – Ըստ ավանդության՝ Նոյ նահապետն ու իր ընտանիքը Մասիսի գագաթից իջնելուն պես տեսնում են Օշականը ջրից ազատված և բացականչում են. «Օշ ական», որ նշանակում է «Երանի մեր աչքերին»: Գտնվելով Արշակունիների արքայական ոստանում՝ Օշականը եղել է նրանց սեփականությունը:
  • Վերադարձ դեպի Երևան
    Երեկոյան զբոսանք Երևան քաղաքում
  • Ընթիրք “Դոլմամա” ռեստորանում

Օր 5

Երևան – Խոր վիրապ – Նորավանք – Քարահունջ – Գորիս

  • Նախաճաշ հյուրանոցում
  • Այցելություն Խոր վիրապ

ճարտարապետական հուշարձան, XVII դարի վանք-ամրոց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում, Արաքս գետի ձախ կողմում, Փոքր Վեդի գյուղի մոտակայքում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա (այժմ՝ ՀՀ Արարատի մարզի Լուսառատ գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևմուտք)։ Եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից՝ կապված Գրիգոր Ա Լուսավորչի անվան հետ։

  • Այցելություն Նորավանք Նորավանքը 13-րդ դարի սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը։ Այստեղ 12-րդ դարի 2-րդ կեսին գործել է ճարտարապետ Սիրանեսը, XIVդ. 1-ին կեսին՝ նշանավոր մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկը։
  • Ճաշ Լճակ ռեստորանում
  • Այցելություն Քարահունջ /Զորաց քարեր/ նախապատմական մեգալիթյան կառույց, աշխարհի հնագույն աստղադիտարան, պատմամշակութային արգելոցի կարգավիճակ ունեցող և պետության կողմից պահպանվող հատուկ տարածք Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ։
  • Այցելություն Գորիս քաղաք
  • Ընթիրք և հանգիստ հյուրանոցում

Օր 6

Գորիս – Տաթև – Խնձորեսկ – Ստեփանակերտ

  • Նախաճաշ հյուրանոցում
  • Զբոսանք Խնձորեսկում – գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում:
  • Այցելություն Տաթևի վանք – Տաթևի վանք, սուրբ Եվստաթեոս առաքյալի ուխտ, միջնադարյան վանական համալիր Հայաստանի Հանրապետությունում։ Գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում` Որոտան գետի վտակի ձորի աջափնյա եզերքին։ Ավանդության համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով։
  • Ճաշ տեղական ռեստորանում` Աննայի մոտ
  • Այցելություն Ստեփանակերտ
  • Ընթիրք և հանգիստ հյուրանոցում

Օր 7

Ստեփանակերտ – Գանձասար – Ասկերան – Տիգրանակերտ – Ստեփանակերտ

  • Նախաճաշ հյուրանոցում
  • Զբոսանք Ստեփանակերտում
  • Կանգառ Ասկերանում
    Ասերկանում պահպանվել է Բերդ ամրոցը (Մայրաբերդ. 1788-89), որտեղ պատերազմի տարիներին տեղակայվել է Ասկերանի պաշտպանական շրջանի շտաբը։
  • Այցելություն Գանձասար Գանձասարը առաջնորդարան էր և Խաչենի իշխանների տոհմական տապանատունը։ Հասան-Ջալալյան տոհմի իշխանների հոգածության շնորհիվ Գանձասարը պահպանել է հոգևոր կենտրոնի իր դերը։ Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել են հոգևոր գործիչներ, որոնք իրենց նպաստն են բերել Խաչենի և հարակից շրջանների մտավոր և մշակութային կյանքի զարգացմանը։
  • Պիկնիկ
  • Զբոսանք  Տիգրանակերտում – Տիգրանակերտը հին հայկական, հելենիստական քաղաք է Լեռնային Ղարաբաղում, գտնվում է Մարտակերտի շրջանի հարավ-արևելքում, Խաչեն գետի աջ ափին։ Կառուցվել է մ.թ.ա. 1-ին դարում, հայոց արքա Տիգրան Մեծի կողմից, որը նորաստեղծ հայկական կայսրության մեջ հիմնել էր իր անունը կրող չորս քաղաք։ Տիգրանակերտի տարածքում պեղումները շարունակվում են արդեն 6-րդ տարին։ 2011 թ. դրությամբ պեղված է քաղաքի տարածքի 7-8%-ը:
  • Ընթիրք և հանգիստ հյուրանոցում

Օր 8

Ստեփանակերտ – Շուշի – Արենի – Երևան

  • Նախաճաշ հյուրանոցում
  • Զբոսանք Շուշիում – քաղաք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում [Ն 1], համանուն շրջանի վարչական կենտրոն: Մինչև 1923 թվականը հանդիսացել է Պարսկաստանի և Ցարական Ռուսաստանի կազմի մեջ գտնվող կիսանկախ Արցախի քաղաքական-մշակութային կենտրոնը՝ մինչև 20-րդ դարի սկիզբը ունենալով կարևոր դերակատարություն ինչպես Արցախի, այնպես էլ ամբողջ Հարավային Կովկասի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում:
  • Ճաշ տեղական ռեստորանում` Դավիթի մոտ, Գինու դեգուստացիայի Արենիում
  • Վերադարձ Երևան
  • Հանգիստ հյուրանոցում
  • Ընթիրք տեղական ռեստորանում

Օր 9

Երևան – Ծաղկաձոր – Սևան – Դիլիջան – Երաևան

  • Ընթրիք
  • Այցելություն Ծաղկաձոր/ճոպանուղի

Ծաղկաձոր – քաղաք Հայաստանի Կոտայքի մարզում, (Կեչառիս, մինչև 1947-ը՝ Թեղենիսի արևելյան լանջին։ Կլիման մեղմ է, առողջարար։ Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1841 մ բարձրության վրա, մարզկենտրոնից 6 կմ հյուսիս-արևմուտք։ Նախկինում գյուղն ամառանոցավայր էր, ապա՝ ավան, 1958 թվականից՝ քաղաքատիպ ավան։

  • Այցելություն Կեչառիս համալիր

Կեչառիսի վանքային համալիր, հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդանիստ եկեղեցի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի հյուսիս-արևմուտքում՝ կառուցված 11-13-րդ դարերում, միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոն։ Ընդգրկված է Ծաղկաձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

  • Այցելություն Սևանա լիճ/ եկեղեցի – Գտնվում է Գեղարքունիքի մարզում` ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է` Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։

Սևանավանք – Հիմնադրվել է 305 թ., երկու եկեղեցիները՝ 874 թ։ Սևանի վանքը գտնվում է Սևանի թերակղզում (նախկինում՝ կղզի), հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305 թ.-ին։

  • Ճաշ Սևանի ափին (Սեմոյի մոտ)
  • Այցելություն Դիլիջան քաղաք

Դիլիջանի տարածքում կան 2 տասնյակ հանքային աղբյուրներ, որոնք ունեն երկաթ-հիդրոկարբոնատա-քլորիդ-նատրիումակալցիումական բաղադրություն։ Աղբյուրներից երկուսը շշալցվում են։

  • Այցելութուն Հաղարծին վանքային համալիր
  • Վերադարձ Երևան
  • Հանգիստ հյուրանոցում
  • Երեկոյան զբոսանք
  • Ընթիրք “Դոլմամա” ռեստորանում

Օր 10

Գեղարդ Գառնի

  • Ընթրիկ
  • Այցելություն Վերնիսաժ
  • Այցելություն Գեղարդ

Գեղարդի վանք, միակուռ քարից կերտված, երկհարկանի քարակերտ տաճարներից ու կից եկեղեցուց կազմված վանքային համալիր է, որը գտնվում է Երևանից 35 կմ հարավ-արևելք, Ազատ գետի վերին հոսանքում՝ նրա աջ ափին, պատմական Գեղարդաձորում։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Վանքային համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը։

  • Ճաշ Գառնիում (Սերգեյի մոտ)
  • Այցելություն Գառնի (դուդուկի ուկնդրում, Գաթայի հյուրասիրություն)

Գառնու հեթանոսական տաճար, հին հայ հեթանոսական տաճար Կոտայքի մարզի համանուն գյուղում, Ազատ գետի աջ ափին։ Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է:
Գառնու դերը մեծ է հատկապես հելլենիստական շրջանի (մ. թ. ա. 3-1-ին դարեր) և նրան հաջորդած դարերի հայկական մշակույթի էական գծերը վեր հանելու տեսանկյունից։ Այս շրջանի քաղաքների կառուցապատման, ճարտարապետական ու կենցաղային արժեքների մասին հիացմունքի խոսքեր են թողել Ստրաբոնը, Պլուտարքոսը, Ապպիանոսը։

  • Վերադարձ Երևան և հետադարձ թռիչք օդանավակայանից

Գնի մեջ ներառված է`

  • Տեղափեխում (օդանավակայան – հյուրանոց – օդանավակայան)
  • Տեղակայում հյուրանոցներում` Royal Plaza երևանում, Mirhav Գորիսում, Vallex Garden hotel Ստեփանակերտում (երկտեղանի համար)
  • Սնունդ – նախաճաշ, ճաշ, ընթրիք
  • Թանգարանների և այլ տարածքների մուտքի տոմսերը
  • Տուրի ընթացում մեքենայով տեղաշարժը
  • Էքսկուրսիոն սպասարկումը
  • Գիդի ծառայությունները
  • Դեգուստացիա

Գնի մեջ ներառված չեն`

  • Ավիատոմս
  • Ապահովագրություն
  • Ալկահոլային խմիչքներ ռեստորանում