Դասական տուր Հայաստանում

Տուրի տևողությունը` 4 գիշեր/5 օր
Նախատեսված է 10 անձի համար
Փաթեթի արժեքը 1 անձի համար (երկտեղանի համարում)`
Առաջարկում ենք հետևյալ հյուրանոցները ըստ ցանկությամբ.
1. Royal Plaza – 189.300 ՀՀ դրամ
2. My hotel – 199.600 ՀՀ դրամ
3. Opera Suite – 217.000 ՀՀ դրամ
Օր 1 |
Երևան
Այցելության վայրեր` 1) Հանրապետության հրապարակ (Ազգային պատկերասրահ, Հայաստանի պատմության թանգարան) 2) Աբովյան փողոց 3) Ազատության հրապարակ (Օպերայի եւ բալետի թատրոն) 4) Կասկադ (Գաֆէսճեան արվեստի կենտրոն)
(Ծանոթություն կոնյակի արտադրության տեխնոլոգիայի հետ, կոնյակի դեգուստացիայ և այլն)
|
Օր 2 |
Երևան – Էջմիածին – Գառնի – Գեղարդ – Երևան
Էջմիածնի Մայր Տաճար, Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր կրոնական շինությունը, վաղ քրիստոնեության շրջանի հայ եկեղեցական ճարտարապետության
Գառնու հեթանոսական տաճար, հին հայ հեթանոսական տաճար Կոտայքի մարզի համանուն գյուղում, Ազատ գետի աջ ափին։ Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է: Գառնու դերը մեծ է հատկապես հելլենիստական շրջանի (մ. թ. ա. 3-1-ին դարեր) և նրան հաջորդած դարերի հայկական մշակույթի էական գծերը վեր հանելու տեսանկյունից։ Այս շրջանի քաղաքների կառուցապատման, ճարտարապետական ու կենցաղային արժեքների մասին հիացմունքի խոսքեր են թողել Ստրաբոնը, Պլուտարքոսը, Ապպիանոսը։
Գեղարդի վանք, միակուռ քարից կերտված, երկհարկանի քարակերտ տաճարներից ու կից եկեղեցուց կազմված վանքային համալիր է, որը գտնվում է Երևանից 35 կմ հարավ-արևելք, Ազատ գետի վերին հոսանքում՝ նրա աջ ափին, պատմական Գեղարդաձորում։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Վանքային համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը։
|
Օր 3 |
Երևան-Ծաղկաձոր-Սևան-Դիլիջան-Երևան
Ծաղկաձոր – քաղաք Հայաստանի Կոտայքի մարզում, (Կեչառիս, մինչև 1947-ը՝ Թեղենիսի արևելյան լանջին։ Կլիման մեղմ է, առողջարար։ Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1841 մ բարձրության վրա, մարզկենտրոնից 6 կմ հյուսիս-արևմուտք։ Նախկինում գյուղն ամառանոցավայր էր, ապա՝ ավան, 1958 թվականից՝ քաղաքատիպ ավան։
Կեչառիսի վանքային համալիր, հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդանիստ եկեղեցի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի հյուսիս-արևմուտքում՝ կառուցված 11-13-րդ դարերում, միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոն։ Ընդգրկված է Ծաղկաձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Գտնվում է Գեղարքունիքի մարզում` ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է` Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։
Դիլիջանի տարածքում կան 2 տասնյակ հանքային աղբյուրներ, որոնք ունեն երկաթ-հիդրոկարբոնատա-քլորիդ-նատրիումակալցիումական բաղադրություն։ Աղբյուրներից երկուսը շշալցվում են։
|
Օր 4 |
Երևան – Խոր վիրապ – Նորավանք – Արենի – Երևան
ճարտարապետական հուշարձան, XVII դարի վանք-ամրոց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում, Արաքս գետի ձախ կողմում, Փոքր Վեդի գյուղի մոտակայքում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա (այժմ՝ ՀՀ Արարատի մարզի Լուսառատ գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևմուտք)։ Եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից՝ կապված Գրիգոր Ա Լուսավորչի անվան հետ։
Նորավանքը 13-րդ դարի սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը։ Այստեղ 12-րդ դարի 2-րդ կեսին գործել է ճարտարապետ Սիրանեսը, XIVդ. 1-ին կեսին՝ նշանավոր մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկը։
|
Օր 5 |
|
Փաթեթի արժեքը 1 անձի համար (երկտեղանի համարում)`
Առաջարկում ենք հետևյալ հյուրանոցները ըստ ցանկությամբ.
1. Royal Plaza – 189.300 ՀՀ դրամ
2. My hotel – 199.600 ՀՀ դրամ
3. Opera Suite – 217.000 ՀՀ դրամ
Գնի մեջ ներառված է`
- Տեղափեխում (օդանավակայան – հյուրանոց – օդանավակայան)
- Տեղակայում ընտրած հյուրանոցներում
- Սնունդ – նախաճաշ, ճաշ, ընթրիք
- Թանգարանների և այլ տարածքների մուտքի տոմսերը
- Տուրի ընթացում մեքենայով տեղաշարժը
- Էքսկուրսիոն սպասարկումը
- Գիդի ծառայությունները
- Դեգուստացիա
Գնի մեջ ներառված չեն`
- Ավիատոմս
- Ապահովագրություն
- Ալկահոլային խմիչքներ ռեստորանում