Հյուրանոցներ
Մուլտի Ռեսթ Հաուս
“Մուլտի Ռեստ Հաուս” հյուրանոցային համալիրը գտնվում է Ծաղկաձոր կուրորտային քաղաքում` շրջապատված ծաղկաձորյան խիտ անտառներով:
Հեռավորությունը ճոպանուղուց 1 կմ է:
Հյուրանոցում կարելի է հանգստանալ տարվա ցանկացած եղանակին: Հյուրանոցն առաջարկում է ժամանցային և սպորտային ծառայությունների լայն ընտրանի` լողավազան, մինի ֆուտբոլի դաշտ, բասկետբոլ, կինոդահլիճ և այլն:
Ծաղկաձոր Մարիոթ հյուրանոց
Էլեգանտ հյուրանոց և ռեզորթ
Էլեգանտ հյուրանոցը գտնվում է Ծաղկաձորում: Ոտքով 14 րոպեում կարելի է հասնել Կեչառիս վանքային համալիր, 4 րոպեում` ճոպանուղի:
Հյուրանոցում գործում է լողավազան, շոգեբաղնիք, մերսման սրահ, մարզասրահ, բիլիարդ, մանկական խաղասենյակ, ավտոկայանատեղ, ինչպես նաև ռեստորան, լոբբի բար, նարգիլե բար: Կան նաև համաժողովների դահլիճներ գործարարների համար:
Գոլդեն Փելիս Ռեզորթ և ՍՊԱ
Ծաղկաձորը հայկական Շվեյցարիա համարողները լավ գիտեն նրա ամառային,ձմեռային հանգստի առավելությունները՝տեսարժան վայրեր,մաքուր օդ, հրաշալի բնություն, սարեր, որոնց անկրկնելի հմայքը հասկանում ես նվաճելուց հետո միայն: Golden Palace հյուրանոցի առավելություններից է նաև այն կարևորհանգամանքը, որ հյուրանոցը ուղիղ ելք ունի դեպի սահուղի:
Ռոսիա հյուրանոց
Ալպինա հանգստյան տուն
Ալպինա հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների ամենասիրելի քաղաքում՝ Ծաղկաձորում: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1840 մ է, հեռավորությունը Երևանից՝ 55 կմ, իսկ ՛՛Զվարթնոց՛՛ միջազգային օդանավակայանից` 70 կմ: Կլիման բարեխառն է, օժտված առողջարար հատկություններով: Ձմեռվա միջին ջերմաստիճանը – 5 է, տեղումների տարեկան միջին քանակությունը 600-700 մմ է, տարվա մեջ 300 օր:
Արթուրս Աղվերան Ռեզորթ
Արթուրս Աղվերան Ռեզորթը գտնվում է Աղվերանում` Ծաղկունյաց լեռների լանջին, Դալար գետի հովտում: Այստեղ ամռանը օդի ջերմաստիճանը չի գերազանցում 30 °C.
Երևանից ընդամենը 55 կմ հեռավորության վրա, ալպիական այս գեղեցիկ անկյունում` առողջարար լեռնային կլիմայով և գրավիչ բնությամբ, Արթուրս Աղվերան Ռեզորթն առաջարկում է 60 հարմարավետ համար (ստանդարտ երկտեղանոց սենյակներ):
Արզնի առողջարան
«Արզնի առողջարան» հանգստավայրը բուժման և հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով հագեցած մի ամբողջական կոմպլեքս է: Այն գտնվում է ծովի մակերևույթից 1250 մ բարձրության վրա, Երևանից 23 կմ դեպի հյուսիս, անտառով ու թփուտներով պատված ձորալանջին, որտեղից լսելի է Հրազդան գետի պարզ ու վճիտ խոխոջանքը:
Կրիստալ Ռեզորթ Աղվերան
Crystal Resort Aghveran Ժամանակակից հյուրանոցային համալիրը` տեղակայված է լեռնային հանգստավայրում, ծովի մակերեսից 2500 մետր բարձրության վրա: Այն իր մեջ համատեղում է եվրոպական ոճ և հայկական անկեղծ հյուրընկալություն, հրաշալի հանգիստ հեքիաթային բնության գրկում, թարմ օդ` հիասքանչ բնապատկերով: Հարմարավետ պայմանները և որակյալ սպասարկումը կբավարարի նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդին:
Բեսթ Վեսթերն Աղվերան հյուրանոց
Աղվերանը հիանալի հանգստավայր է` տեղակայված Երևանից 40 կմ դեպի հյուսիս և ծովի մակերևույթից 1550 մ բարձրության վրա:
Հնագույն ժամանակներից ի վեր Աղվերանը հայտնի է իր առողջարար կլիմայով և շրջակա սարերի գեղեցիկ բնապատկերներով:
Աղվերան հյուրանոցը տեղակայված է Ծաղկունյաց լեռների մոտ` Դալար գետի ափին և զբաղեցնում է 6 հա տարածք: Խիտ բուսականության և առողջարար օդի շնորհիվ հյուրանոցը հանդիսանում է մի հիանալի վայր ակտիվ հանգստի, առողջության վերականգնման, ինչպես նաև պասիվ հանգստի համար: