1 2 3 4 5

Էլեգանտ հյուրանոց և ռեզորթ

elegantt

Էլեգանտ հյուրանոցը գտնվում է Ծաղկաձորում: Ոտքով 14 րոպեում կարելի է հասնել Կեչառիս վանքային համալիր, 4 րոպեում` ճոպանուղի:
Հյուրանոցում գործում է լողավազան, շոգեբաղնիք, մերսման սրահ, մարզասրահ, բիլիարդ, մանկական խաղասենյակ, ավտոկայանատեղ, ինչպես նաև ռեստորան, լոբբի բար, նարգիլե բար: Կան նաև համաժողովների դահլիճներ գործարարների համար:

Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է հարմարավետ կահավորված ստանդարտ, կլասիկ, դելյուքս և լյուքս համարներ, ինչպես նաև քոթեջներ:
Բոլոր սենյակներն ու քոթեջները ունեն օդակարգավորման համակարգ, հարթէկրան հեռուստացույց` արբանյակային հեռարձակմամբ, մինի բար, չհրկիզվող պահարան և հեռախոս: Որոշ համարներ ունեն պատշգամբ` լեռների գեղեցիկ տեսարանով: Լոգարաններում կա վարսահարդարիչ, խալաթներ և հողաթափեր:

http://www.eleganthotel.am