Կրիստալ Ռեզորթ Աղվերան
Crystal Resort Aghveran Ժամանակակից հյուրանոցային համալիրը` տեղակայված է լեռնային հանգստավայրում, ծովի մակերեսից 2500 մետր բարձրության վրա: Այն իր մեջ համատեղում է եվրոպական ոճ և հայկական անկեղծ հյուրընկալություն, հրաշալի հանգիստ հեքիաթային բնության գրկում, թարմ օդ` հիասքանչ բնապատկերով: Հարմարավետ պայմանները և որակյալ սպասարկումը կբավարարի նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդին:
Ամռանը հյուրանոցի հյուրերը կարող են հիանալ հաճելի, կանաչապատ լանջերի զով և գեղեցիկ տեսարաններով, իսկ ձմռանը այստեղ չափավոր սառն է, օդի ջերմաստիճանը մինչև 15 աստիճան ցուրտ: Ցանկացողները կարող են տեղափոխվել լեռնադահուկային հանգստավայր Ծաղկաձոր, որը գտնվում է հյուրանոցից 8 կմ հեռավորության վրա: Համալիրի ձևավորումը արտահայտվում է եվրոպական ոճով և հաճելի գունավորումով: Ժամանակակից սարքավորումների և բարձր մակարդակի սպասարկման համատեղությունը, լրացուցիչ ծառայությունների մեծ ընտրությունը հյուրերի նկատմամբ ուշադիր վերաբերմունքը հյուրանոցում բնակվելը դարձնում են առավելապես հարմարավետ: Հյուրանոցը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից գտնվում է 38 կմ, իսկ երկաթուղային կայարանից` 45 կմ հեռավորության վրա: