1 2 3 4 5

Պարկ Ռեզորթ Աղվերան

prkrn

Երևանից ընդամենը 47 կմ հեռավորության վրա է տեղակայված բարձրակարգ նորաբաց «Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցային համալիրը, որը հանգրվանել է Աղվերանի լեռների սաղարթախիտ և գեղատեսիլ անտառներում: Այն իդեալական վայր է տարվա բոլոր եղանակներին Հայաստանի լեռների մաքուր օդը և չքնաղ բնությունը վայելելու համար:
«Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցային համալիրն առաջարկում է լիարժեք հանգստի պայմաններ: Հարմարավետ, բարձրակարգ և նրբաճաշակ կահավորված առանձնատները և տարբեր կարգերի համարները (ստանդարտ, կիսալյուքս, լյուքս և ընտանեկան համարներ) համալրված են ժամանակակից բոլոր հարմարություններով: Բոլոր համարներն ունեն բնության գեղեցիկ տեսարանով բաց պատշգամբներ:

Հյուրերի տրամադրության տակ են մարզադաշտերը` նախատեսված տարբեր սպորտաձևերի սիրահարների համար, թենիսի դաշտը, սեղանի թենիսը, բադմինտոնը, բիլիարդը, դիսկո ակումբը, կինոդահլիճը, կարաոկեն: Ակտիվ հանգիստ գերադասողներին վարձույթով տրամադրվում են հեծանիվներ և քառացիկլներ: Գործարար հյուրերի համար կան համաժողովների և հանդիպումների սրահներ:

http://www.parkresort.am