1 2 3 4 5

Jerusalem 850$

i75sdii4fh

ՈւՂԻՂ չվերթով ✈️ դեպի Երուսաղեմ, Բեթղեհեմ 🌟 Նազարեթ (8 օր)
Օգոստոսի 17-ից օգոստոսի 24-ը ✨ 850 դոլարին համարժեք դրամ ամբողջ փաթեթը։
Լրացուցիչ վճարներ չկան 🌹
– Հայախոս գիդը մեկնում է խմբի հետ ԵՐԵՎԱՆԻՑ:
– Արժեքի մեջ ներառված են ավիատոմսեր Երևանից, ապահովագրություն, բարձրակարգ հյուրանոց Բեթղեհեմում․ օրը երկու-անգամյա լիարժեք սնունդ, շրջագայություններ, հայախոս գիդ, մուտքի տոմսեր, տրանսպորտ և վիզա։
– Երևան-Զվարթնոց-Երևան ուղևորափոխադրում անվճար
Տեղերը խիստ սահմանափակ են, խնդրում ենք շուտ դիմել։
Օր 1
Երեւանից ուղիղ չվերթով մեկնում Թել Ավիվ։ Տեղավորում հյուրանոցում` Բեթղեհեմում, հանգիստ։

Օր 2
Երուսաղեմի տեսարան, Համբարձման լեռ (Քրիստոսը հարությունից հետո 40 օր հետո համբարձվել է այս լեռան վրայից) Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի (Աստվածամոր գերեզման), Գեթսեմանի այգի(Այստեղ է Քրիստոսը մատնությունից ու ձերբակալությունից առաջ աղոթել), Ազգերի եկեղեցի (Կաթոլիկ երկրների հանգանակությամբ կառուցված), Սիոն լեռ, Հարության տաճար (Տիրոջ Գերեզմանի տաճար), Գողգոթա (Քրիստոսի խաչելության վայր), Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Գրիգոր Լուսավորիչը այստեղ 7 տարի ճգնել է, որից հետո նոր մտել Քրիստոսի գերեզման), Հանդերձից բաժանման մատուռ, Հռոմեական շրջանի Երուսաղեմի փողոց, հրեական թաղամաս, սինագոգ, Լացի պատ, այստեղ կառուցված է եղել հրեական տաճարը, որն ավերվել է հռոմեացիների կողմից եւ ներկայում մնացել է միայն արեւմտյան պատը, որն էլ կոչվում է Լացի պատ։

Օր 3
Բեթղեհեմ, Սուրբ Ծննդյան տաճար, Այստեղ քարայրում ծնվել է Քրիստոսը։ Քարայրի վրա կա կառուցված է Սուրբ Ծննդյան տաճարը։ Սուրբ Ծննդյան տաճարի հայկական հատված, Սուրբ Հակոբ եկեղեցի, Կաթի քարայր, այստեղ Աստվածածինը կաթ է տվել Քրիստոսին, որի ժամանակ կաթից կաթիլ է ընկել գետնին եւ քարայրը սպիտակել ու սկսել է բերրիություն ու հաջողություն տալ կանանց։ Շրջայց Բեթղեհեմում։

Օր 4
Գալիլեա եւ Նազարեթ։ Աստվածամոր Ավետման եկեղեցի, այստեղ է գտնվում Աստվածամոր տունը, որի վրա կառուցված է շքեղ կաթոլիկ եկեղեցի։ Սուրբ Հովսեփ եկեղեցի, այստեղ է գտնվել Հայր Հովսեփի տունը, Թաբղայի հացի ու ձկան բազմացման եկեղեցի, այս եկեղեցին նվիրված է Քրիստոսի հերթական հրաշքին, որի ըթնացքում 2 ձուկն ու 5 հացն այնքան բազմացրեց, որ դրանով 5000 մարդ կերակրվեց, Սուրբ Պետրոսի եկեղեցի, Գալիլեայի լիճ, այս լճում Քրիստոսը հանդարտեցրել է ալեկոծությունն ու քայլեր լճի վրայով։ Հորդանան գետ, Այս գետում Սուրբ Հովհաննես Մկրտիչը մկրտել է Հիսուս Քրիստոսին։ Շրջայց սրբավայրերով։

Օր 5
Շրջայց Երուսաղեմի կենտրոնում, Երուսաղեմի հայկական թաղամաս, Սուրբ Հակոբյանց առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ գտնվում է Սուրբ Հակոբ առաքյալի գլուխն ու Հակոբ տեառնեղբոր մարմինը։ Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի, որը համարվում է Քրիստոսի առաջին բանտը։ Փրկչի եկեղեցի, որը համարվում է Քրիստոսի երկրորդ բանտը։ Հայոց պատրիարքարան, Ժառանգավորաց Վարժարան։

Օր 6
Ուղեւորություն աշխարհի ամենաօգտակար լիճը համարվող եւ ծովի մակարդակից 430 մետր ներքեւ գտնվող Մեռյալ ծով։ Այն գտնվում է Իսրայելի ու Հորդանանի միջեւ։ Բուժական հանգիստ Մեռյալ Ծովում։

Օր 7
Ազատ ծրագիր։

Օր 8
Շրջայց Թել Ավիվ–Յաֆֆոյում, պատմական նավահանգիստ, Սուրբ Պետրոս եկեղեցի եւ այլ տեսարժան վայրեր։
Վերադարձ Թել Ավիվից օդանավով ուղիղ դեպի Երեւան։

Սիրով սպասում ենք Ձեզ մեր գրասենյակում:
☎ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ
(011)451145
(098)114511
🏃Այցելեք: Պարոնյան 7
երկ.-կիրակի 10:00 – 19:00
travel-good@mail.ru
www.goodtravel.am
📱WhatsApp+37498114511
📱Viber +37498114511