Հայկական կիլիկիա, Արևմտյան Հայաստան և Նեմրութ (9օր )

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻԼԻԿԻԱ (ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎ), ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ և ՆԵՄՐՈՒԹ 11.08-19.08(9օր )
Ընդամենը՝ 182 000 դրամ
Պատմամշակութային ուղևորությունը համադրեք ծովափնյա հանգստի հետ, վայելե՛ք Կիլիկյան Հայաստանը, բացահայտե՛ք Արևմտյան Հայաստանը, այցելե՛ք տպավորիչ Նեմրութ, հանգստացեք Միջերկրական ծովի ափին:
Բարձրակարգ, որակյալ, մատչելի և բացառիկ տուր` երեքը մեկում՝ տուր պրոֆեսիոնալ տուրօպերատորի կողմից:
Այցի ընթացքում տեսնելու ենք Նեմրութը, Վանը, Անին, Մուշը, Կարսը, Ադանան, Այնթափը, Եդեսիան, Տիգրանակերտ-Դիարբեքիրը, Բինգյոլը, Արածանին, Արաքսը, Եփրատը, մի շարք այլ հրաշալի վայրեր…
Միջերկրական ծով հանգիստը հայկական Կիլիկիայի փառահեղ Կոռիկոս բերդի անմիջական հարևանությամբ ոսկե մանրավազով լողափում է: Ծովափնյա հանգստին հատկացված է 4 օր, որոնց ընթացքում ցանկության դեպքում կարող են լինել հետաքրքրագույն էքսկուրսիաներ դեպի Կիլիկյան Հայաստանի մի շարք պատմական տեսարժան վայրեր:
Ծրագիրը կազմել է և ուղևորությունը ղեկավարելու է հայտնի թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:
ԱՐԺԵՔ՝ 182 000 դրամ, որը ներառում է՝
– Հյուրանոց 3*
– Ուղղևորափոխադրում (Mercedes Sprinter/Volkswagen Crafter, 16 տեղ),
– Սննունդ -2 անգամյա
– Գիդ ուղեկցորդի ծառայություն (հայտնի հայ թուրքագետներ),
– Վանի նավարկության վճար,տեսարժան վայրերի տոմսեր:
~ ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզան 8000 դրամ է, այն պատրաստում է մեր ընկերությունը:
ԾՐԱԳԻՐ
Օր 1
– Ծովակն Հյուսիսոյ լիճ (Չըլդըր)
– Բասեն (Արաքս գետ, Հովվի կամուրջ)
– Մուշ (Սբ Մարինե եկեղեցի, Մշո դաշտ, Սուլուխի կամուրջ, Արածանի գետ)
Գիշերակացը՝ Մուշ
Օր 2
– Նեմրութ (Աստվածների սրբավայր)
– Դիարբեքիր-Տիգրանակերտ
– Այնթափ
Գիշերակացը՝ Այնթափ
Օրեր 3 – 4 – 5 – 6
Հանգիստ ծովափին (Կոռիկոս, Կիլիկիա)
– Էքսկուրսիաների հնարավորություն
Օր 7
– Ուրֆա (Եդեսիա)
– Բինգյոլի լեռներ,
Գիշերակացը՝ Մուշ
Օր 8
– Վանա լիճ և Աղթամար կղզի, Սուրբ Խաչ եկեղեցի
– Վանա տառեխի համտեսում
– Վանի բերդ, Վանա կատուներ, Մհերի դուռ
– Բերկրիի ջրվեժ
Գիշերակացը՝ Կարս
Օր 9
– Անի (Մայր Տաճար, Սուրբ Փրկիչ, Առաքելոց, Տիգրան Հոնենց, Գագկաշեն և այլ եկեղեցիներ, Սմբատաշեն պարիսպներ,Մեհյան և այլ կոթողներ),
– Կարս (Կարսի բերդ, Առաքելոց վանք, Վարդանի կամուրջ, Չարենցի տուն)
Վերադարձ Երևան
————————————————————————————————-
– Ծովափնյա հյուրանոցը՝ «Սեյմեն» (http://otelseymen.com/)
– Մուշում հյուրանոցը՝ «Միր հոթել» (http://en.musmirhotel.com/)
– Բայազեդում հյուրանոցը՝ «Էրթուր Բուտիկ» (http://www.butikerturhotel.com/)
————————————————————————————————-
Հիմնական ծրագրից բացի, կարող ենք առաջարկել էքսկուրսիաներ դեպի՝
– Մուսալեռ, հայկական Վաքըֆլը գյուղ, Մովսեսի ծառ, Անտիոք և Ալեքսանդրեթ,
– Սիս, Անարզաբա, Լևոնկլա բերդեր,
– Անամուռ բերդ, Դրախտ-Դժոխք քարանձավներ, Սելևկիա քաղաք,
– Տարսոնի հայկական եկեղեցի, Ադանայի Քարե կամուրջ
– Նավարկություն Կոռիկոս բերդ/առափնյա բերդ այցելություն:
Սիրով սպասում ենք Ձեզ մեր գրասենյակում :
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ
(011) 45-11-45
(098) 11-45-11
Այցելեք: Պարոնյան 7
երկ.-կիրակի 10:00 – 19:00
travel-good@mail.ru
www.goodtravel.am