ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ GOOD TRAVEL-ի հետ

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՕՐ
☑️ՍԵՎԱՆ
☑️ՍԵՎԱՆԱՎԱՆՔ
☑️ՀԱՅՐԻՎԱՆՔ
☑️ՆՈՐԱՏՈՒՍ
Ուղեվարձը ՝ 3500 դրամ ( Արժեքը ներառում է՝ տրանսպորտի և ուղեկցողի ծառայությունները )
Սևանա լիճ, ջրային ավազան Հայաստանի տարածքում։ Գտնվում է Գեղարքունիքի մարզում` ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է` Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Սևանը պատմական շրջանում տարբեր անուններ է կրել՝ Գեղարքունի, Գեղամա ծով, Գյոկչյա , Դարյա-Շիրին, Լակնիտիս
Սևանավանքը (նաև հայտնի է «Մարիամաշեն» անունով) հիմնադրվել է Սևանա լճի կղզում (այժմ` թերակղզի), Սևան քաղաքից դեպի արևելք։Երբ 301 թ. հայոց արքա Տրդատ Գ Մեծը ապաշխարհություն ստացավ Սբ. Գրիգոր Ա Լուսավորչից և քրիստոնեություն ընդունեց, իսկ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվեց, ամենուր վանքեր և եկեղեցիներ հաստատվեցին։ Ինքը` Գրիգոր Լուսավորիչն է հիմնել Սևանավանքի առաջին երկու եկեղեցիները` Սբ Հարությունը և Սբ Կարապետը (Սբ. Հովհաննես Մկրտչի անունով)։
Գեղարքունիքի մարզում, Գավառագետի աջ ափին, Գավառից 5 կմ հյուսիս-արևելք է գտնվում Նորատուս գյուղը, որը Գեղարքունի գավառի հնագույն բնակավայրերից է, ուր պահպանվել են բազմաթիվ հուշարձաններ։ Նորատուսը համարվում է խաչքարերի անտառ։Գյուղի կենտրոնում գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին, հարավ-արևելյան եզրին՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և մեծ գերեզմանատունը։
Հայրավանքի Ս. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից:
1211-ին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ: Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան XVI դ. տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներն են: Հայրավանքը գործել է մինչև XIX դ: 1980-ական թթ. վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել:
✔Ցանկության դեպքում կարող եք պատվիրել ճանապարհային լանչ բոքսեր /1000-1500 դրամ/
Ուղեվարձը ՝ 3500 դրամ ( Արժեքը ներառում է՝ տրանսպորտի և ուղեկցողի ծառայությունները )
Մեկնարկի վայր – Հանրապետության Հրապարակ
Տեղերը սահմանափակ են, խնդրում ենք գրանվել նախօրոք ։
Սիրով սպասում ենք Ձեզ մեր գրասենյակում :
☎ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ
(011) 45-11-45
(098) 11-45-11
🏃Այցելեք: Պարոնյան 7
երկ.-կիրակի 10:00 – 19:00
travel-good@mail.ru
www.goodtravel.am