ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ GOOD TRAVEL-ի հետ

ԱՄԵՆ ՕՐ`
➡️ՄՈՒՍԱԼԵՌԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
➡️ԶՎԱՐԹՆՈՑԻ ՏԱՃԱՐ
➡️ՄԱՅՐ ԱԹՈՌ
➡️ԳԱՅԱՆԵ ՎԱՆՔ
➡️ՀՌԻՓՍԻՄԵ ՎԱՆՔ
➡️ՇՈՂԱԿԱԹ
➡️ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
Ուղեվարձը ՝ 3500 դրամ ( Արժեքը ներառում է՝ տրանսպորտի և ուղեկցողի ծառայությունները )
Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանը գտնվում է Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում, բարձունքի վրա։ Ընդգրկված է Մուսալեռի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Հուշարձանը նվիրված է Մուսա լեռան հերոսամարտին, կառուցվել է Հայաստանի և սփյուռքի մուսալեռցիների նյութական միջոցներով և անմիջական մասնակցությամբ։ Անառիկ ամրոց հիշեցնող կոթողը խորհրդանշում է Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների համառ ու անկոտրում կամքը, ազատագրական ոգին, առնականությունն ու արիությունը
Զվարթնոցի կամ Վաղարշապատի միջնադարյան Ս. Գրիգորի տաճարը գտնվում էր Արարատյան դաշտում, Վաղարշապատից 3կմ դեպի հարավ։
Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության, կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը և նրա գահակալության տարիներից էլ՝ 641-661թթ., արտածվում է Ջվարթնոցի կառուցման ժամանակը։ Ըստ Մովսես Կաղանկատվացու, Զվարթնոցը օծվել է 652թ.-ին։Ջվարթնոցը արտաքուստ եռաստիճան, հետզհետե նվազող տրամագծերով երեք գլանային ծավալների ներդաշնակ ամբողջություն կազմող կենտրոնակազմ գմբեթավոր հորինվածք է։ Հարավային մասում է տեղադրված եղել արևային բոլորակ ժամացույցը։
Հայկական ճարտարապետության մեջ Զվարթնոցը նորատիպ կառույց էր։ Հետագա դարերում հայկական ճարտարապետությունը մեծապես կրել է Ջվարթնոցի ազդեցությունը։ Ջվարթնոցը հայկական շինարվեստի, քանդակագործության, դեկորատիվ արվեստի յուրօրինակ հանրագումարն էր, Հայաստանի քաղաքակրթական ընդհանուր զարգացման արգասիքը։
1937թ.-ին Ջվարթնոցի ավերակներից ոչ հեռու կառուցվել է փոքրիկ թանգարան, որտեղ ցուցադրվում են պեղված նյութերը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է, որը գտնվում է Հայաստանի Էջմիածին քաղաքում։
Այստեղ է գտնվում Էջմիածնի Մայր Տաճարը, որը ըստ Գրիգոր Լուսավորչի նկարագրման, հիմնվել է իր երազում տեսած Հիսուսի իջման վայրում և կառուցվել Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Գ թագավորի կողմից 303 թ.։
Այն աշխարհասփյուռ հայության գերագույն մասի սրբազան ուխտատեղին է և Ամենայն Հայոց Կաթողիկոսության նստավայրը՝ Վեհարանը։
Եկեղեցու պատմությունն ամփոփող պատմական հուշարձանները, թանգարանները, գրադարանները և հենց Մայր Տաճարը ներկայացնում են հայոց բազմադարյան պատմությունը, գրականության և արվեստի բացառիկ արժեքները, հոգևոր մշակույթի գանձերը
Գայանեի վանքը մեկն է էջմիածնի վաղ միջնադարյան եկեղեցիներից, որի կառուցումը կապված է Հռիփսիմյան կույսերի ավանդության հետ( Գայանեն Հռիփսիմեի ընկերուհիներից էր` նահատակված նրա հետ միասին):Մատենագրական աղբյուրների համաձայն՝ վանքը 630թ. կառուցել է տվել Եզր կաթողիկոսը Գայանե կույսի գերեզմանի վրա գտնվող մատուռի տեղում:
Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին հայկական նշանավոր եկեղեցիներից մեկն է Հայաստանի Հանրապետության Էջմիածին քաղաքում: Այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային ժառանգության ցանկում:
Եկեղեցու հիմնադրումը: Ըստ ավանդության՝ Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են վկայարան ;Եկեղեցին հիմնադրվել է այդ վայրում 618 թ-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից:
Շողակաթ, եկեղեցի Վաղարշապատի հյուսիսային կողմում, արքունի հնձանների տեղում՝ կառուցված՝ ըստ ավանդության, Հռիփսիմյանց կույսերից սուրբ Մարիանեի նահատակության վայրում, Աղամալ Սորոտեցի արքայազնի կողմից կաթողիկոս Նահապետ Ա Եդեսացի ժամանակներում։ Ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։
Շողակաթ միջնադարյան եկեղեցին գտնվում է Արմավիրի մարզում` Վաղարշապատում։ Ըստ ավանդության հիմնադրվել է այն տեղում, ուր Հռիփսիմյան քրիստոնյա նահատակների վրա «շող է կաթել»։ Այժմյան «գմբեթավոր դահլիճի» հորինվածքով եկեղեցին կառուցվել է 1694 թվականին։
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը օգնում է ճանաչելու և գնահատելու անցյալը, ավանդական արժեքային կողմնորոշումները, որպես ներկայի ու ապագայի հիմունք։Թանգարանի առաքելությունն է փրկել, պահպանել ու հարստացնել, ուսումնասիրել, ցուցադրել ու հաջորդ սերունդներին փոխանցել հայոց ազգային մշակույթին վերաբերող թանգարանային հավաքածուներ և առարկաներ։
1968 թվականի կառուցված հուշահամալիրը խորհրդանշում է Սարդարապատի հերոսամարտի պատմական նշանակությունը հայրենիքի փրկության և Հայոց հնագույն մշակույթի պահպանության համար։ Թանգարանը ստեղծվել է Հայաստանի նախարարների խորհրդի 1978 թ. փետրվարի 16-ի թիվ 82 որոշմամբ և այցելուների առաջ իր դռներն է բացել 1978 թ. սեպտեմբերի 13-ին։ Թանգարանում պահպանվում, ցուցադրվում և ուսումնասիրվում են հայ էթնոսի մշակութային ժառանգությանը վերաբերող պատմամշակութային արժեքներ՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։
✔Ցանկության դեպքում կարող եք պատվիրել ճանապարհային լանչ բոքսեր /1000-1500 դրամ/
Ուղեվարձը ՝ 3500 դրամ ( Արժեքը ներառում է՝ տրանսպորտի և ուղեկցողի ծառայությունները )
Արժեքը չի ներառում թանգարանների մուտքավճարներ:
Մեկնարկի վայր – Հանրապետության Հրապարակ
Տեղերը սահմանափակ են, խնդրում ենք գրանվել նախօրոք ։
Սիրով սպասում ենք Ձեզ մեր գրասենյակում :
☎ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ
(011) 45-11-45
(098) 11-45-11
🏃Այցելեք: Պարոնյան 7
երկ.-կիրակի 10:00 – 19:00
travel-good@mail.ru
www.goodtravel.am
📱WhatsApp+37498114511
📱Viber +37498114511